Վերջին տասնամյակում շատ ավտոարտադրողներ սկսել են կիրառել GDI/FSI տեխնոլոգիաներով շարժիչներ իրենց նոր մոդելների վրա։ GDI/FSI-ը վառելիքի ներարկման տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս արտադրել ավելի խնայող և հզոր շարժիչներ։

Ստանդարտ գազաբալոնային համակարգերը հնարավոր չէ տեղադրել  GDI/FSI շարժիչների վրա։ Դրանց համար մշակվել են հատուկ գազաբալոնային համակարգեր։ Դրանք Հայաստանում դեռևս շատ չեն տարածվել։

Պրեմիում գազն արդեն 2 տարի է, ինչ իրականացնում է GDI/FSI  շարժիչների վրա գազաբալոնային համակարգերի տեղադրման մանրամասն փորձարկումներ և չափումներ։ Արդյունքում մենք այսօր կատարում ենք GDI/FSI շարժիչով մեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրում՝ 2 տարվա երաշխիքով։ Օգտագործում ենք DigiAEB, LPG, Lovato և այլ ընկերությունների արտադրության վերջին սերնդի համակարգերը։

Եթե ցանկանում եք իմանալ՝ արդյոք Ձեր մեքենայի վրա հնարավոր է տեղադրել գազաբալոնային համակարգ, զանգահարեք մեզ 041 22 10 70 հեռախոսահամարով։