Գազաբալոնի լաբորատոր ստուգումն ապահովում է Ձեր երթևեկության անվտանգությունը։ Մեզ մոտ այն ներառում է հետևյալ փուլերը․

ԱՐՏԱՔԻՆ ԶՆՆՈՒՄ

Արտաքին զննումը հայտնաբերում է արտաքին վնասվածքները։ Թեկուզ աննշան թվացող վնասվածքի դեպքում գազաբալոնը համարվում է անպիտան, իսկ փորձարկումը՝ ավարտված։

ԲԱԼՈՆԻ ԼՎԱՑՈՒՄ

Հատուկ լուծույթով կրկնակի լվացում և չորացում անելուց հետո միայն կարելի է համոզվել, որ գազաբալոնի մեջ եղած ջուրը ամբողջովին դատարկվել է, իսկ բալոնի պատերն ազատվել են ավելորդ յուղային նստվածքներից։

ՆԵՐՔԻՆ ԶՆՆՈՒՄ ԵՎ ՀԻԴՐԱՎԼԻԿ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

Բալոնը ճնշման տակ լցվում է ջրով։ Ջրով փորձարկումն օգնում է հասկանալ՝ դիմանում է բալոնը իր սահմանային ճնշմանը, թե ոչ: Փորձարկման ժամանակ բալոնի քրտնելն ու ջրի կաթիլների հայտնվելը խոսում է միկրոճաքերի մասին։

ԿՇՌՈՒՄ ԵՎ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ

Եթե բալոնը կորցրել է իր նոմինալ կշռի 7,5%-ից ավելին, այն խոտանվում է։ Իսկ ուլտրաձայնային հաստաչափը ստուգում է դրա պատերի հաստությունը։

ՎԱՌԵԼԻՔԻ ՍՆՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏՈՒԳՈՒՄ

5 պարամետրով գազաբալոնային համակարգի ու 3 պարամետրով մեքենայի վառելիքային սնուցման համակարգի ստուգում

ԳԱԶԱԲԱԼՈՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Օդահեռացում, պարուրակի վզիկի ստուգում, տեղադրում, հերմետիկության ստուգում

Պրեմիում Գազ

Հուսալի և միշտ Ձեր կողքին